▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկը հունից դուրս է գալիս. մնացածը դիտեք ինքներդ». փաստաբան

 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեսանյութեր է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, որ անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որ ինքը մեքենան վարել է ամրակապված:
Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:
Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը, չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:
Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես` տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին