▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ, պարետ տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում են այս օրերին: «Ամեն ջանք ու եռանդ ներդրվելու է, որպեսզի կրկին չվերադառնանք համապետական մասշտաբով նման կարանտինային ռեժիմի, բայց դա նշանակում է, որ մենք ինքներս հնարավորինս պետք է լինենք կարգապահ: Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ, խնդրում ենք, որպեսզի ընմբռնումով մոտենաք այս խստացումներին: Ընդհանուր կանոնների պահպանման այս տրամաբանությունը և այդ կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա իրապես նվազեցնել վարակի տարածումը, ինչը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման պահպանման»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վարակի տարածման մարման մասին դեռ որևէ երկիր չի խոսում, վարակը դեռ մեզ հետ մնալու է տևական ժամանակ: Հետևաբար, այսօր գերխնդիրր է, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա բավարարել  պահանջարկը:

Ավինյանը նշեց, որ քննարկել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և այս գործընթացին մասնավոր լաբորատորիաների ներգրավման հարցը: Թեստավորման ծավալներն առաջիկայում էլ ավելի կմեծացվեն, հավելեց պարետը:

Կարդացեք նաև՝ Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն. Փաշինյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին