▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարետի նոր որոշումը սահմանափակումների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։

Խնդրում եմ եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին