▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարետի թղթի բացակայության համար ոստիկանները ծեծել են հոր ու որդու. Նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։

ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանն այս առիթով  հայտնել է հետևյալը.

«Հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպան իրավապաշտպան հասարակական կազմակերպոթյան հիմնադիր՝ հայտնում եմ, որ այսօր 07.04.2020 թվականին Սիսիան քաղաքի բնակչի կողմից ահազանգ է եղել առ այն , որ Սիսիանի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս, պահանջել են պարետի որոշմամբ սահմանված համապատախան թերթիկը , այդ ընթացքում այլ քաղաքացիների նույնպես դիմել են նման պահանջով, եւ վերջինս հեռացել է այդ վայրից՝ գնալով իր գրասենյակ : Կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տվյալ քաղաքացուն եւ սկսել են ծեծի ենթարկել: Բացի նրանից ծեծի են ենթարկել վերջինիս հորը, այս պահին վերջիններս գտնվում են հիվանդանցում : Հարկ եմ համարում անդրադառնալ , որ դեպքի վայրում ականատես է եղել եւ նկարահանել է կատարվածը: Ոստիկանության աշխատակիցները նկատելով վերցրել են ձեռքից հեռախոսը, ջնջել նկարվածը եւ հետ վերադարձրել հեռախոսը: Այս պահին կազմակերպության մյուս հիմնադիրը ուղևորվում է Սիսիան՝ պարզելու դեպքի մանրամասները»:

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է.

«Ոստիկանապետի հանձնարարությամբ ՆԱՎ կատարում է ծառայողական քննություն»:

Տեսանյութը՝ փաստաբան Լուսինե Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին