▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգև Սրբազանը վիրահատվել է

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

«Ֆեյսբուք»-ում  ԱՄՆ հայոց արևմտյան թեմի էջի գրառման մեջ նաև նշված է. «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին