▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պառկած գաիշնիկ» Գագիկ Ծառուկյանի դղյակի մոտ

Հայտնի է, որ Հյուսիս-Հարավ մայրուղին, որ ձգվելու է Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան:

Այս օրերին մեծ թափով սկսել են շինարարական աշխատանքները, մասնավորապես, Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզ:

Այս մասին գրում է shamshyan.com-ն ու նշում, որ պարզ չէ, թե ինչու համապատասխան մարմինները անուշադրության են մատնում փաստը, թե ինչպես են որոշ արտոնյալներ իրենց հարմարավետության գերին դարձած ձևում քաղաքային նշանակության ճանապարհները:

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհ տանող տրանսպորտային հանգույցի մոտ որոշ մարդիկ ստեղծել են արհեստական խոչընդոտ, ինչի հետևանքով վարորդների համար ստեղծվել են վթարային իրավիճակներ: Այդ ճանապարհով որոշակի արագության տակ ընթանալիս ավտոմեքենայի վարորդը կարող է կորցնել մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: Նման ինքնակոչ կառուցատերերը պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն և իրենց իսկ միջոցներով վերացնեն խոչընդոտները: Քանի որ այդտեղ չկան ջրահեռացման խողովակներ, անձրևների ժամանակ այդ հատվածում տեղի են ունենում ջրակուտակումներ, որոնք ձմռանը ջերմաստիճանի կտրուկ անկման ժամանակ կարող են սառել ու հանգույցը վերածել սահադաշտի: Այսինքն, ապամոնտաժեն ու ճանապարհները բերեն նախկին տեսքի:

Ավելացնենք, որ հիշյալ ճանապարհային հանգուցը գտնվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Մուլտի Գրուպի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանի շքեղ դղյակի մոտ: Իսկ քաղաքացիներն էլ այս արհեստական թմբին անուն են դրել՝ պառկած գաիշնիկ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին