▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Ծառուկյան, «ԲՀԿ» չվերադառնաք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն երկրորդ անգամ մարդկանց որոշակի խումբ հավաքվում են Գագիկ Ծառուկյանի տան մոտ ու խնդրում, որ նա վերադառնա քաղաքականություն ու շարունակի կատարել իր բարեգործությունները: Այս մարդկանց խմբին են միանում նաև ԲՀԿ-ականները ու սրտի խորքում հույս ունեն , որ Ծառուկյանը անպայման պետք է իրենց կուսակցության անունով սկսի նորից քաղաքականությամբ զբաղվի:

Սակայն Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու իդեալական տարբերակը կլինի նոր ուժի ստեղծումը, նոր թիմհավաքելը: Ծառուկյանի նախկին թիմակիցների մի մասը նրան լքեցին այն պահին, երբ Ծառուկյանի թիմի կարիք ուներ, ներկայումս «ԲՀԿ»-ում մնացածները սպասում են, ոչ թե Ծառուկյան քաղաքական գործչին, այլ Ծառուկյան հովանավորին, իսկ զուտ կուսակցություն պահելու համար վերադառնալը հաստատ անիմաստ քայլ է, որը Ծառուկյանի շահերից չի բխի:

Իսկ նոր թիմի ու դեմքերի շնորհիվ ժողովուրդը ավելի շատ կվստահի Ծառուկյանին ու չի ընկալի միայն , որպես գումար բաժանող, բերք գնող ու օգնության հասնող կերպարի:

Աշոտ Ասատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին