▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Դումանյան, Հիպոկրատի երդումը դրժել չի կարելի

Այսօր մի տեղ կարդացի, որ երեկ Շտապ Օգնության աշխատակիցները հրաժարվել են, վնասված մարդուն, ով դրսում է ապրում, տեղափոխեն հիվանդանոց: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ուրեմն պետք է փաստել, որ շտապ օգնության աշխատակիցները այստեղ մեղավորություն չունեն, որովհետև նրանց իմ կարծիքով այդպես է հրահանգված:

Պարոն Դումանյան իմ կարծիքով սա այն դեպքն է, որը ձեր անմիջական պատասխանն է պահանջում: Սա ոչ թե գումարային կոռուպցիա է, որի դեմ դուք շատ եք սիրում պայքարել, արդյունքների մասին կլռեմ, այլ սա կոռուպցիա է մարդկային կյանքի նկատմամբ:

Հիպոկրատը վկա երդումը դրժել չի կարելի: Նախարարությունից խնդրում եմ կամ հաստատել դեպքի իսկությունը, կամ հերքել բերելով փաստեր: Հաստատելու դեպում տալ բացատրություն:

Էդգար Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին