▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. Մոմավառություն Սպիտակ տան առջև

 

Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջև, քիչ ռաջ ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջև, ավարտվել է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը, որին  մասնակցում էին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:

Սպիտակ տան առջեւ անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ողբերգության կանխման համար: 

 

 

 

 

 

 

 

 

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը,  բայց եւ այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը: 

 

 

 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին, որը նախագահ Բարակ Օբամայից սկսած ԱՄՆ-ի նախագահները Մեծ Եղեռն են անվանում: Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը:

 

Տեսանյութը՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին