▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառքդ շատ` Տեր Աստված.Նոր սկզբունք` ԱԺ-ում

ԱԺ-ում պատգամավորները շարունակում են անդրադառնալ այս շաբաթվա ամենաարդիական թեմաներից մեկին` կենսաթոշակային վճարներին: Մեծամասնություն կազմող իշխանական թևի ներկայացուցիչները կարծես թե դեռևս որոշում են` գնալ Չիլի, թե՞ բացատրություն տալ ժողովրդին:

Միքայել Մելքումյանի խոսքով շատ հարցերի պատասխաններ դեռևս տրված չեն: Ո՞վ է ասել, թե մեկ միլիոն աղքատների թիվը կդառնա 200-300 հազար, աշխատատեղերի մասին խոսք չկա.լինելու են, թե՝ ոչ.

«Օրինակ, ասե՞լ եք, թե 2019 թվականին դրամ-դոլար փոխարժեքը ո՞նց է լինելու,-հարցրեց պատգամավորը:

Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խոսելով թեմայի մասին` դժգոհեց, որ ամեն անգամ ասվում է` այս լինի, այն լինի.

«Երբ միացնում եմ ռադիոն` երեխաները հարցնում են` ինչո՞ւ են մոլորակները պտտվում, պտտվում ու իրար չեն հարվածում: Այդպես էլ է լինում»,-ասաց Հակոբ Հակոբյանը` նշելով, որ այս ռեֆորմը ավելի կարևոր է  միջին աշխատավարձից ցածր եկամուտ ստացող մարդկանց համար.

«Ապահովվում ենք նրանց ոչ ապահովված ներկան»,-հավելեց Սոցիալական հանձնաժողովի նախագահը` վերջում նոր սկզբունք առաջարելով.

«Սրանից հետո պետ է ասել` ոչ թե` լույսը բացվի բարին հետը, այլ դա պետք է փոխել` ասելով Փառքդ շատ` Տեր Աստված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին