44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների ու մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու ու լուսաբանելու համար «Հետք» պարբերականին շնորհվեց պատերազմում զոհված «Գևորգ Արշակյանի անվան» պատվոգիր։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հայտարարեց՝ իրականում, 44-օրյա պատերազմը պարտվելու պատերազմ չէր։
«Չես հասկանում, թե ինչու այդ տղաները կյանքը տվեցին՝ համարյա որևէ մի բան չունենալով արդյունքում։ Այս պատերազմը մենք, իսկապես, չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր, այդ պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորներն, իսկապես, կռվում էին հերոսաբար, ամբողջ առաջնագիծը մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո, երբ հարավում նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը այդ հատվածում համարյա փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ ու զորքը եկավ, հասավ Շուշի»,- ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, թե պատերազմը պետք է հետաքննվի, որովհետև «շատ հաճախ զինվորներին մեղադրում են, որ բանակը չի կռվել. այդպիսի բան չկա, բանակը մինչև վերջ կռվել է»։
«Չգիտեմ՝ երբ կավարտենք հետաքննությունը, իրականում շատ ծանր է, հարյուրավոր զոհվածների ընտանիքների ենք հանդիպել. պարտվելու պատերազմ չէր»,- հավելեց «Հետք»-ի գլխավոր խմբագիրը։