Դիտեք նաև՝
Պարզաբանում համացանցում տարածված տեսանյութի առիթով, որտեղ ոմն մի կին՝ ակնհայտորեն, դիտմամբ կամ առանց մտածելու, մանիպուլյացիա է անում՝ փորձելով խաղալ Հայ հոգևորականի անվան հետ:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս հյուրընկալվել էր «Բացարձակ Արժեք» հաղորդմանը. այն ցուցադրվելու է կիրակի՝ ATV հեռուստաընկերության երեկոյան եթերում և տեղադրվելու է Asekose.am կայքում:
Տաղավարը, որտեղ նկարահանվում է «Բացարձակ Արժեք-ը գտնվում է Արամի 42/1 հասցեում գտնվող բիզնես կենտրոնում, որի առաջ հարկում գործում է սրճարան. այն պատկանում է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռուսներին:
Այն պահին, երբ Բագրատ Սրբազանը ժամանում էր և մեր աշխատակիցը դիմավորում էր նրան, այդ կինը փողոցում վեճի էր բռնվել երկու աղանդավոր երիտասարդների հետ:
Ինչպես նկատելի է տեսանյութում, կինը թողնում է աղանդավորների հետ վեճը և սկսում բորբոքված զրուցել Սրբազանի հետ, իսկ երբ Սրբազանին՝ սրճարանի մուտքով մեր աշխատակիցն ուղեկցում է շենքի չորրորդ հարկ, կինը մուտք է գործում շենքի առաջին հարկ և այստեղ, թերևս, ոչ ադեկվատ վիճակում, խոսում բաներ, որ հիմարություն են և իրականության հետ որևէ կապ չունեն:
Բագրատ Սրբազանն այցելել է «Բացարձակ Արժեք» հաղորդման տաղավար և ոչ որևէ այլ տեղ, ինչպես փորձում է նշել ակնհայտորեն անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը:
Հարկ ենք համարում նշել, որ փոքր ինչ մեդիագրագետ ու , ընդհանրապես, գրագետ մարդը չի կարող հավատալ նման ստահոդ լուրերին ու մանիպուլյացիաներին, ինչպես նաև՝ դրանք տարածողներին:
Եվ իհարկե, ներողություն ենք խնդրում Սրբազանից՝ այդ տհաճ միջադեպի համար:
Հարգանքներով՝ Asekose.am