Մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին 68․000 դրամի չափով միանվագ դրամական օժանդակության տրամադրման գործընթացը մեկնարկել է։

📍Սոցիալական աջակցության 6-րդ ծրագրին դիմելու կարիք չկա, պարզապես ստուգեք շահառու լինելու փաստը և այցելեք բանկ՝ անձնագրով և սոցիալական քարտով։
🌐 Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ dimum.ssa.am ։
📞 Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության


