▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է` ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանն է:
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով, օգոստոսի 2-ին, թաղապետի տեղակալը դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի դիմաց ծեծի էր ենթարկվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին