▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար, Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը Ոստիկանություն է հրավիրվել։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քիչ առաջ հրավիրվել էի Ոստիկանություն:

Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը, և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:

Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:

Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»,- նշել է Հարությունյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին