▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշազադեի նամակը` Հակոբ Ինջիղուլյանի խնդրով, արդեն Հայաստանում է. մանրամասներ

Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն իրենց նախաձեռնությամբ այսօր հանդիպել են  ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի հետ:

Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիուլյանը:

Հարությունի խոսքով` խոստացել են, որ դեկտեմբերի 12-ին «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովի շրջանակներում Հայաստան այցելող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ կքննարկվի Հակոբ Ինջիղուլյանի խնդիրը:

Դրանից զատ` Հակոբի հարազատներին է ներկայացվել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ,  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նամակի պատճենը` ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Նամակում մասնավորապես նշված է, որ Կաթողիկոսի խնդրանքը կատարվել է, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը տեսակցել է Հակոբ Ինջիղուլյանին` Ադրբեջանում ռուսական և հրեական եկեղեցիների առաջնորդների հետ:

Նամակում նաև նշված է, որ Հակոբ Ինջիղուլյանը չի դժգոհել իր վիճակից:

Մեկ այլ կարևոր նորություն ևս: Հարությունի խոսքով` որոշ աղբյուրների համաձայն` մոտ օրերս ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը մեկնելու է Ադրբեջան: Հարազատները հույս ունեն, որ նրան կհաջողվի տեսակցել Հաոբին:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին