▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պասերով խաղացող անդամներին ու հատկապես իշխանության ներկայացուցիչներին մեկ առաջարկություն ունեմ». Հայկ Դեմոյան

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/hayk_demoyan.jpg

«44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի պասերով խաղացող անդամներին ու հատկապես իշխանության ներկայացուցիչներին, ընդամենը մեկ առաջարկություն ունեմ․

-Ժամ առ ժամ վերականգնեք իշխանության տարբեր օղակների ու ներկայացուցիչների գործուներության պատկերը սեպտեմբերի 26-ի ողջ օրվա դրությամբ ու կստանաք բոլոր հարցերի պատասխանը։ Ավելորդ ժամանակ մի ծախսեք, հոյակապ հասկանում ենք, որ կոմսոմոլի շկոլան անցած գործիքակազմի ներկայացուցիչները հրաշալի տիրապետում են հանձնաժողովների միջոցով հարց թաղելու արվեստի նրբություններին։

Մի հատ էլ պահանջ․ թեմայի շուրջ խոսելիս, «բարոյական» ու «բարոյականություն» բառերը մի՛ օգտագործեք, դրանք ձեզ չեն սազում․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին