▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան, ինչո՞ւ կասկա ու բռոնի ժիլետ չտվեցիր մոբի տղերքին. մեծ մասը մահացավ. բժիշկ Տոնոյան

«Պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 27-ից եղել եմ Ջեբրայիլում, հետո Հադրութում, հետո՝ Ազոխում, հետո՝ մինչև այդ դավաճանական ակտի ստորագրումը եղել եմ Ստեփանակերտում»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ռազմական բժիշկ, ազատամարտիկ, դաշնակցական Տարոն Տոնոյանը։

Նրա խոսքով՝ առաջին օրերին վիրավորներին բերում էին միայն վերին ու ստորին վերջույթների վնասումներով։

«Ինչո՞ւ, որովհետև մեր կանոնավոր զորքը կռվում էր, կասկա ու բրոնե ժիլետ ունեին։ Բերեցին խեղճ մոբի տղեքին, 28 հազար դրամ արժե էդ բրոնժիլետն ու կասկեն, ու սկսվեց կոտորածը։ Բոլոր տղեքը գալիս էին կրծքավանդակի ու որովայնի արդեն ծանրագույն վնասվածքներով։ Մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի ու կրծքավանդակի վիրավորումների հետևանքով։ Մեղադրանք եմ առաջադրում քեզ, ինչո՞ւ տղաներին չտվեցիր կասկա ու բրոնե ժիլետ։ Երկու-երեք ամսվա ծառայող, կրակային պատրաստություն դեռ չանցած 18 տարեկան տղաներին ո՞նց տարար, դիրքերը լցրեցիր»,-հայտարարեց ռազմական բժիշկը։

 «Նիկոլը ուշ թե շուտ պետք է հեռանա, մի վայրկյան առաջ գնալը պետք է։ Տեսեք՝ ում է բերում պաշտոների, մարդու լաց է գալիս։ Ի վիճակի չես դու մեր հայրենիքը հանել այս խոր ճգնաժամից»,-ամփոփեց ելույթը ազատամարտիկ, ռազմական բժիշկը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին