▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Թարմացված․ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն ու նշում, որ ստեղծված իրավիճակը չի բխում որևէ կողմի շահերից։ Միշելը նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ «Քննարկվեցին հստակ քայլեր, որպեսզի օգնենք իրավիճակը նորից վերադառնա իր նորմալ ընթացքին։ Ես ընդգծեցի Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, նկատեցի Ադրբեջանի պատրաստակամությունը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցում։ Եվրամիությունը շարունակում է ներգրավված լինել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ներկայացուցիչների եւ Բաքվի միջեւ բանակցություններ սկսվեն, որոնք կարեւոր են` տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը քննարկելու համար»,-նշել է ԵՄ խորհրդի նախագահը։ Եվրոպական խորհրդի նախագահն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար ճգնաժամի հետ առերեսվելու փաստի վրա եւ ընդգծել, որ Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակն անկայուն է։ Նրա խոսքով` հանդիպմանը կողմերը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահը հավելել է, որ քննարկման առարկա դարձած` սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ըստ Ալմաթիի հռչակագրի։ Միշելն ընդգծել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։ Միշելը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ` այս անգամ հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) հանդիպում է ծրագրվում աշնանը Գրանադայում։

Բյուսելում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ:

Նրանք արդեն ժամանել են հանդիպման վայր։ 

Ավելի վաղ տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպումները ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին