▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը, «Իմ քայլը», ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին: Ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան, Միջնավան, մոտեցել Մեղրիի սահմանին: Ուրեմն, Նիկոլի քարոզչամեքենան, կառավարությունը, ՊՆ-ն ու գյոռբագյոռ պրոպագանդիստները հարձակվել էին ինչպես իմ, այնպես էլ ՍիվիլՆեթի վրա: Թե բա՝ պարտվողականներ եք, պանիկա եք տարածում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, թուրքը տեսնում ուրախանում է, վաղը ամաչելու եք ձեր ստերի համար, ինձ անպատվում էին, անիծում, սպառնում, ասում էին՝ դավաճան եմ: Ու հիմա այդ մարդիկ ձայն չեն հանում, երբ ադրբեջանցիները մոտենում/մտնում են Որոտան, Շուռնուխ:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա Իմ քայլը խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ: Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին