Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ բանակցությունները կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ: «Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ |
Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet