|
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին, ովքեր հյուրընկալեցին աշխարհի տասնյակ առաջնորդների, կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ջերմություն են ցուցաբերել մեր եվրոպացի հյուրերին, դրվատանքի են արժանի»,- միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այսպես սկսեց ասուլիսը։ «Սակայն նույն գովասանքը չեմ կարող ուղղել ՀՀ կառավարությանը։ Ես ահաբեկված հետևում էի, թե ինչպես պարոն Փաշինյանը խոսքը տվեց պարոն Ալիևին»,- շարունակեց նա։ «Գագաթնաժողովին ներկայացվեցին Հայաստանից զատ այլ երկրների շահերը։ Վարչապետը գեթ մեկ անգամ հրապարակավ չհիշատակեց ոչ քաղաքական բանտարկյալներին, ոչ օկուպացված տարածքները, ոչ Արցախում ոչնչացվող եկեղեցիները, փոխարենը հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ և խոսեց այնպես, կարծես այս շատ էական խնդիրներից որևէ մեկն անդրադարձի կարիք չունի»։ *** |
|
«Փաշինյանն իրական Հայաստան հայեցակարգն է առաջ քաշել, իսկ իրական Հայաստանը փաստացի Հայաստանը չէ, որովհետև այդ ամբողջը նրա մտքում է ձևակերպված, քանի որ նա մոռանում է Լեռնային Ղարաբաղի մասին, եկեղեցու մասին, որն ուզում է վերակառուցել։ Նա երկիրը նորովի է նախագծում, որ համապատասխանի Ադրբեջանի և ԱՄՆ-ի կառավարությունների ցանկություններին և նախընտրություններին»,- ասուլիսի ժամանակ հայտնել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Սա հազվագյուտ ժամանակներից է, որ երբևէ տեսել ենք, որ քաղաքական առաջնորդն այսքան բացասական վարվի իր ժողովրդի պատմության, մշակույթի և կրոնի նկատմամբ»,- նշել է փաստաբանը։ |
«Փաշինյանը չխոսեց ո՛չ բանտարկյալների, ո՛չ օկուպացված տարածքների մասին»․ Ռոբերտ Ամստերդամ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


