▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ընդհատեց Պուտինին ու «Զանգեզուրի միջանցքի» մասով պատասխանեց Ալիևին

Փաշինյանը ընդհատեց Պուտինին ու «Զանգեզուրի միջանցքի» մասով պատասխանեց Ալիևին

 Ադրբեջանի նախագահը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գիտաժողովի ժամանակ կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը նախագահող Վլադիմիր Պուտինից արձագանքի թույլտվություն խնդրեց ու մասնավորապես ասաց. «Իր ելույթում Ադրբեջանի նախագահը կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներում որպես գլխագիր է ծառայում Հայաստանի հանդեպ տարածքային ոտնձգություններ ներկայացնելու համար: Սա օգտագործվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի շրջանակներում: Այնինչ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և ցավոք սրտի, ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից: Մյուս կողմից ցանկանում եմ ընդգծել Հայաստանի կամքը՝ բացելու տարածաշրջանում բոլոր կումունիկացիաները՝ թե տնտեսական և տրանսպորտային: Սա շեշտվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Շնորհակալություն»:

Պուտինն էլ իր հերթին ակնարկեց. «Բայց այն ինչ ես լսեցի Ադրբեջանի նախագահի ելույթում, այն էր, որ ստեղծվում են պայմաններ՝ 1991 թվականի սահմանները ճանաչելու համար: Սա հույս է տալիս ենթադրելու, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տրանսպորտային ապաշրջափակման շուրջ»:

Ալիևն էլ ի պատասխան նշեց. «Պետք է վառ երևակայություն ունենալ ու շատ ջանք թափել իմ խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ գտնելու համար: Այդպիսի հավակնություններ Ադրբեջանը չունի: Ինչ վերաբերում է «միջանցք» եզրույթին, ապա այն ուրիշի տարածքի հանդեպ հավակնություններ չի նշանակում, այն կիրառվում է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների համար: «Միջանցք»-ը միջազգային եզրույթ է և մարդիկ, ովքեր ծանոթ են միջազգային տերմիոնոլգիային, ապա դրան այնքան կարևոր նշանակություն չէին տա, ինչպես դա անում է Հայաստանի վարչապետը: Ես կարծում եմ, որ կա հնարավորություն խաղաղության համաձայնագիր կնքելու, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս»:

ՀՀ վարչապետը կրկին շեշտեց, որ եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ անգամ է շեշտվում «միջանցք» բառը, և այն վերաբերում է Լաչինի միջանցքին, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների հսկողության տակ: «Սակայն, ռուս խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանը փակեց այդ միջանցքը»,- շեշտեց Փաշինյանը:

Ավելի վաղ,  Իլհամ Ալիևը, ներկայացնելով իր երկրի ձեռքբերումները տնտեսական ոլորտում, կրկին ակնարկեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: «Մենք նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ոչ միայն կկապի մեր հայրենիքի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթգծային ուղիների մաս: Ադրբեջանն արդեն ունի 8 օդանավակայան, որոնցից 2-ը կառուցվել են ազատագրված (Արցախի Հանրապետությունից բռնազավթված-խմբ.) տարածքներում՝ Ֆիզուլիում ու Զանգելանում վերջին 2 տարում: 9-րդ միջազգային օդանավակայանը կառուցվում է ազատագրված Լաչինում և նախատեսվում է շահագործել 2025 թվականին: Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է և դրսից օգնության կարիք չունի: Երկրի արժութային պահուստը 10 անգամ գերազանցում է երկրի պետական պարտքը, որը գնալով նվազում է: Երկրի բնակչությունը վերջին տարիներին 7 միլիոնից հասել է 10 միլիոնի»,- ասաց Ալիևը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին