ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա հավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին՝ ասել է․
«Ինձ մի պատմեք, էլի, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ԵՄ գնալու մասին, դրանք Նիկոլ Փաշինյանի աթոռն ամրացնող՝ տարբեր ժամանակահատվածներում իր կողմից, իր տերերի կողմից խփվող մեխերն են։
Փաշինյանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, հանգիստ եղեք, ինքը երբեք որևէ կտրուկ գործողություն չի անելու։ Ինքը կխաբի էնքան, ինչքան պետք ա իր աթոռը պահելու համար»։