▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ․ Զատուլին

Հայաստանի վարչապետը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել  ՌԴ  խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:

«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,- ասել է Զատուլինը։

Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, պնդում է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս վարչապետն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է նա։

«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով»,- ասել է Զատուլինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին