Փաշինյանը գոռգոռում է, ընդիմությունը հարվածում է սեղանին, իսկ իշխանությունը՝ ծափահարում. ԱԺ-ում իրավիճակը լարված է
«2018 թվականից ամենամեծ պրոբլեմն իմ ընկալմամբ, որի հետ մենք առնչվել ենք` ԼՂ խնդրի հետ կապված, հետևյալն է եղել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումներ ճանապարհով կամ պատերազմի ճանապարհով: Ես ինձ էս հարցը տվել եմ` լավ, բա էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտեղ է կանգնելու զիջումների էս ընթացքը: Ես չեմ ստացել պատասխան: Բա հիմա ես էդ հարցի պատասխանն ունե՞մ: Այդ հարցի պատասխանն է` ՀՀ-ի 29743 կմ քառակուսին: Այն ժամանակ բոլոր առումներով ոչ միայն շատ դժվար էր, այլև անհնար, որ ես էդ իրավիճակում... Չնայած ճիշտը դա կլիներ, որ գայի, ասեի` ժողովուրդ, մենք պետք է համաձայնենք, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական, մեր զիջումների սահմանը պետք է լինի 29743-ը: Բայց այն ժամանակ ոչ իմ լեզուն կպպտվեր, ոչ էր ինքս ինձ եմ կարողացել համոզել: Դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա: Այսօր էլ դրա համար եմ սա անում, որովհետև իմ պարտքն է, որ սա վերցնեմ իմ վրա: Եվ ասեմ, ոչ մի միակողմանի զիջում տեղի չի ունեցել»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դիտեք նաև՝ |