▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի հայ համայնքի հետ․ մուտքը ցուցակով է, հարցերը՝ նախապես մշակված

Մոսկվայի Արարատ-Հայաթ հյուրանոցում այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը։

Կայքը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, հանդիպմանը մասնակցելու հրավերը մերժել են ռուսահայ շատ գործիչներ, հատկապես գործարարները։
«Հանդիպմանը մասնակցելու համաձայնություն էր տվել և փորձելու էր ներկաներ ապահովել «Հայ իրավաբանների միավորման» նախագահ Շահեն Պետրոսյանը, սակայն ավելի ուշ հայտնել է, որ չի գալու։

Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել և տրվել ամեն մի մասնակցի, որի մեկ նմուշը հայտնվել է մեր գործընկերոջ ձեռքում։ Այս պահին հյուրանոցում են նաև առանձին մեր հայրենակիցներ, որոնք «Երկիրն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշել են, որ եկել են Փաշինյանին հարցեր ուղղելու համար։

Սակայն զրկված են այդ հնարավորությունից, քանի որ մուտքը միայն նախապես հաստատված ցանկերով է։ Նրանցից մեկին քիչ առաջ հրավիրել են հյուրանոցից դուրս, փաստաթղթերը ստուգելու և տարել ոստիկանական բաժանմունք։ Հյուրանոցում այժմ անվտանգության մեծ թվով հայ և ռուս ծառայողներ են հավաքվել։

Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Նշենք, որ անվտանգության աշխատակիցները քիչ առաջ մեր թղթակցին հյուրանոցի նախասրահից դուրս են հրավիրել»,- գրել է կայքը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ,  ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով  Ռուսաստանի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը, գրել է .

«Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլը պատասխանել է նախօրոք բաժանված հարցերին (լուսանկար)

Ըստ որոշ ԶԼՄ֊ների վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը Մոսկվայում հայերի հետ հանդիպում է կազմակերպել, որն իրականում խայտառակություն է եղել...

Պարզվում է դավաճան Նիկոլի հետ հանդիպման ժամանած մարդկանց բաժանել են նաև այն հարցերը, որոնք վերջիններս պետք է տային Նիկոլին...

Հետաքրքիր է,նախօրոք իմացած այդ հարցերի պատասխաններնել է այս թերուսը "շպառգալկից" կարդացել, թե անգիր է արել...

Նիկոլ Անհողն ու իր թիմը չեն կարող առանց խայտառակվելու մի բան կազմակերպել ու մեծ հաճույքով պախարակում են Հայաստանը...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին