▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հասկացավ` երկիր կառավարելը վատ է ստացվում և որոշեց զբաղվել իր հարազատ գործով` քայլերթով

 

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ին Երևանում մեծ երթ անցկացնելու հայտարարությանը.

 

 

 

 

 

 

 

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում և որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով»,- նշեց Շարմազանովը և ավելացրեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսությունը զարգացնելը և աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը: Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի։

Հուսով եմ՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,– ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

Իսկ հարցին, թե ՀՀԿ-ի մոտ ի՞նչն է լավ ստացվում, Շարմազանովը պատասխանեց. «Ժամանակը բոլորի պատասխանը կտա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին