▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հաստատ փախչելու է, բայց ուր էլ գնա՝ հետ ենք բերելու․ Ռոբերտ Քոչարյան

«Փաշինյանը հաստատ փախչելու է, բայց ուր էլ գնա՝ հետ ենք բերելու։ Մարտի 1-ին փախավ, նոյեմբերի 9-ին փախավ բունկեր․․․ Միայն Ադրբեջան և Թուրքիա կարող է գնալ, որ հանգիստ մնա»,- այս մասին Մեղրիում հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

«Ռուսաստանից հայտարարություններով ասում են՝ խելքդ հավաքիր, թե չէ կարող են լինել այս, այս, այս քայլերը»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Դու որոշում ես կայացրել, որ գնում ես դեպի ԵՄ, մի միավոր, որը թշնամացած է Ռուսաստանի հետ։ Հրավիրում ես Հայաստանում ԵՄ գագաթնաժողով՝ Զելենսկու մասնակցությամբ. սա պե՞տք է անհանգստություն առաջացնի ՌԴ-ում, թե՞ ոչ։ Դու անում ես թշնամական քայլեր, որից հետո մի 2 հարցազրույց ես տալիս, թե ամեն ինչ լավ է, ախպերություն-ընկերություն. դա ուղղակի աշխարհաքաղաքական կռուտիտ է։ Քաղաքական հարցերում կռուտիտները չեն անցնում»,- նշել է Քոչարյանը։

***

Առաջարկված մոդելով TRIPP-ը լարվածություն է ստեղծելու Հայաստանի ու Իրանի միջև․ Ռոբերտ Քոչարյան

«Այս մոդելով, որով առաջարկված է TRIPP-ը, Հայաստանի Հանրապետությանը գրեթե ոչինչ չի տալիս, որովհետև ինչ-որ բան տալու համար, պետք է երաշխավորված լինի, որ երկաթուղին նախ հասնելու է մինչև Երասխ։ Այդ համաձայնագրի մեջ չկա նման բան, կան ընդհանուր հայտարարություններ․․․ Ես չեմ տեսնում նաև ԱՄՆ-ի ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը»,- Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ նախ TRIPP-ը պետք է ընդլայնվի, հասնի մինչև Երասխ, և երկրորդ կարևոր հանգամանքը՝ ծրագրում ԱՄՆ-ից բացի այլ պետություններ էլ պետք է մասնակցեն, որոնց նկատմամբ Իրանը վստահություն կունենա։
***

«Ի՞նչ ասեմ․․․ Թրամփի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է: Բոլորի ընկերն է»,- ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի դիտարկմանը, թե՝ «ձեզ մրցակից է հայտնվել․ Փաշինյանը Պուտինի ընկերն է»։ «Ես չգիտեմ՝ կենցաղում հնարավո՞ր է ընկեր լինել ակնհայտ թշնամիների հետ, կարող ես միջնորդ լինել՝ դա ուրիշ հարց է, բայց չես կարող ընկեր լինել բոլորի հետ։ Հիմա սա իսկապես խնդիր է։ Նախ սա ՌԴ-ում ընկալվում է որպես անհարգալից վերբերմունք այդ մասշտաբի երկրի նկատմամբ, որովհետև ինքնաընկալումը ՌԴ-ում ուրիշ է, իրենք իսկապես գերպետություն են։ Դու չես կարող այդպես վարվել այդ մասշտաբներն ունեցող երկրի հետ, որից քո կախվածությունը հսկայական է».- հավելեց նա:

***

«Արցախ վերադարձ խաղաղ ճանապարհով հնարավո՞ր է՝ միջազգային իրավունքներին համապատասխան»,- ասուլիսի ժամանակ արցախցի լրագրողը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Այո, Արցախ վերադառնալու իրավունքն արցախահայության անբաժանելի իրավունքն է, և ես սա չեմ համարում կոնֆլիկտածին, ինչպես կոնֆլիկտածին չէ Ցեղասպանության ճանաչման հարցին հետամուտ լինելը»,- ի պատասխան նշեց Քոչարյանը և շարունակեց․ «Վերադարձ հնարավոր է, այս պահին ռեա՞լ է, թե՞ ոչ, երևի ռեալ չէ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին