ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլական սիմվոլիզմի մասին խոսել եմ շատ․ նա, ինչպես բնորոշ է բոլոր թյուրքական նարատիվներ կրողներին, հատուկ տեղ է հատկացնում սիմվոլներով անուղղակի մեսիջներ տալու գործընթացին, ավելին, իր հիմնական թեզերը նախապես տիրաժավորում է տարբեր ալեգորիկ մտքեր ու դարձվածքներ, որոշ դեպքերում նաև գործողություններ ցույց տալով ( ասենք՝ ամանորին «պատահաբար» հիմնը չմիացնելու դրվագը, տարբեր քաղաքներում անտարբեր հեծանիվ քշելը, սեղանին ջուր թափելը և այլն)։
Ահա այս շարքից է նաև Պապ թագավորի մասին իր կողմից տեղի ունեցող պերմանենտ շահարկմուներն ու իրեն Պապ թագավորի հետ համեմատելը, զուգահեռներ անցկացնելը։ Չէ, այս անգամ Պապ թագավորին չեմ անդրադառնա, ուղղակի մի դրվագ արձանագրեմ։ Զուտ բոլորիդ հիշողությունը թարմացնելու համար նշեմ, որ Պապ թագավորից հետո Մեծ Հայքում փաստացի պետականությունն անկում ապրեց։ Ընդհանուր առմամբ իրականում դեռևս մի 60 տարի փաստացի երկրում կար թագավոր, ուղղակի դրանք զուտ խամաճիկներ էին, ովքեր Հայք էին ուղարկվում կա՛մ Բյուզանդիայից, կա՛մ Պարսկաստանից (Վարազդատ, Վռամշապուհ, Արաշկ 3-րդ, Արտաշիր և այլն)։ Այսինքն նրանից հետո երկիրը վարի գնաց, նախ կիսվեց, ապա՝ թագավորությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ՝ Նիկոլը, լինելով դասական սիմվոլիստ, թերևս սա ևս պատահական չի անում։
Կոնսպիրոլոգ չեմ, սակայն փաստերը խոսում են դավադրապաշտության տարրերի մասին․ տեսեք․ Նիկոլի կինը նախ փամփուշտներից զարդեր սարքեց, հայտարարեց, թե «մեր զինվորները զոհվել են հանուն ոչինչի», Մեհրիբանին հրավիրեց Ստեփանակերտ՝ մուղամ լսելու, նկարվում էր Դադիվանքում։ Հետևանքները «գետնի վրա» են, թե ինչ ունենք՝ պարզ է բոլորիս, չմանրամասնեմ։ Անցնեք առաջ․ օրերս սույն տիկինն իր տեսանյութերից մեկում Խորենացու «Ողբ»-ն էր ցուցադրական կարդում, որտեղ մեր Քերթողահայրն իր քննադատական խոսքն է ներկայացնում և թվարկում պետականության կորստի պատճառներն ու նշում մեղավորներին։ Նախօրեին էլ Փաշինյանը կարդում էր Խորենացուց մեկ այլ հատված, որտեղ դարձյալ անդրադարձ էր կատարվում պետականության անկման դրվագին, այս անգամ Հայաստանի առաջին բաժանման թեմատիկայով։
Ըստ էության՝ Փաշինյանի անատամ քայլերն ու անադեկվատ գործողությունները, որոնց ականատես ենք դառնում շուրջ 7 տարի, խոսում են այն մասին, որ վերջինիս պետականաքանդ տեսլականի կյանքի կոչման համար բոլոր նախադրյալները կան։ Ամբողջովին քանդված է անվտանգային համակարգը, փաստացի գոյություն չունի արտաքին քաղաքականություն, մինչև 2018 թվականը գոյություն ունեցած գործընկերային բոլոր ուղղությունները վարի են տրված, Հայաստանին միջազգային հարթակում նայում են որպես «լաթի կտորի», դե, իսկ տնտեսությունում տիրող վակխանալիայի մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։ Իսկ Նիկոլը շարունակում է հեծանիվ քշել․ չնայած այն բանին, որ Մերձավոր Արևելքում՝ ուղիղ գծով մի 50 կմ հեռավորության վրա, լայնածաված պատերազմ է ընթանում, իսկ մյուս հարևան երկրում էլ լիբերաստները փորձում են իշխանությունը զավթել օրինական ընտրված ղեկավարից»։
«Փաշինյանը հատուկ տեղ է հատկացնում սիմվոլներով անուղղակի մեսիջներ տալուն»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet