▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը հայտարարեց, չէ՞, որ լինելու է միայն սահմանապահ ուժ, բանակ չենք ունենալու»․ Կարին Տոնոյան

«Պետական պաշտպանության 70 գույք հանված է վաճառքի, որոնց մեջ՝ նաև զորամասներ: Փաշինյանն ինչ ուզում՝ անում ա, ինքը հայտարարեց, չէ՞, որ լինելու է միայն սահմանապահ ուժ, բանակ չենք ունենալու։ Կա՞ որևէ հայ, որ պատկերացնում է իր գոյությունն առանց բանակի։ Հետո ինչպե՞ս ենք այդ զորամասերը կառուցելու․․․ Մենք մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ տեսել ենք սեփականաշնորհման աղետալի հետևանքները»:

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-4/Karin_Tonoyann_2.jpg

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին Կարին Տոնոյանը հայտարարել էր, որ «5165» շարժումը դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, նրան հեռացնելու, Արցախը փրկելու գաղափարի շուրջ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին