«Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել»։
Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Ինֆորմացիա ունեմ, որ Սյունիքի խոշորացված համայնքների, մասնավորապես, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին և ինձ ու կնոջս էդ հիստերիկը հրահանգավորել է, երևի հարբած ա եղել, որ մինչև այսօր երեկո ձերբակալեն։ Հիմա աննախադեպ մեծ ուժեր են ուղևորվում դեպի Սյունիք՝ ոչ միայն ոստիկանական, այլև ԱԱԾ, ավտոբուսների քանակն արդեն քսանն անցել է, ինչքան կարողացել են, տագնապով տանում են այնտեղ»,– նշել է նա։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝ «Նիկո՛լ, սիկտի՛ր․դու Մեղրիում տեղ չունես, թո՛ւրք»․ վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ Մեղրիից
Ինչպե՞ս էին փորձում խանգարել լրագրողի աշխատանքը Մեղրիում, երբ քաղաքացիները հայհոյում էին Փաշինյանին