▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հրապարակում է օգտատերերի ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել իրեն ուղարկել սոցիալական հեռավորության և պարետատան մյուս խախտումների մասին աղաղակող տեսանյութեր:

«Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք և ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին՝ հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- գրել էր նա:

Այս գրառումից հետո նա իր էջում սկսել է հրապարակել օգտատերերի ուղարկած լուսանկարները՝ խանութներում, բանկերում և այլ վայրերում մարդկային կուտակումների վերաբերյալ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին