▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հրավիրում է Սևան՝ լողի մրցաշարի

Չարենցավանում ավարտվել է «Հայաստանի վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Նիկոլ Փաշինյանն այսօր մրցանակներ է հանձնել մասնակիցներին: «Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին խոսում էինք ամիսներ առաջ, տեսնում ենք իրագործված: Ուզում եմ արձանագրել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումը կրող մրցաշարերը լինելու են շարունակական... Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նշանակություն՝ օգնում են, որ Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում: Եվ ես համաձայն եմ, որ, ճիշտ է՝ մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին