▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կարծես ձեռնամուխ է եղել ամեն օր ինչ-որ զզվելի բան ասելու. Կալաշնիկով

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել են նրա մեջ նախկինում «նստած» բոլոր վատագույն հատկությունները, որոնցից մեկն է նեղացածությունը։ Այս կարծիքը nsn.fm-ի եթերում հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

«Ամերիկյան զորավարժությունների սադրանքից հետո Փաշինյանը կարծես  ձեռնամուխ է եղել ամեն օր ինչ-որ զզվելի բան ասելու։ Նրա մոտ դրսևորվել է այն ամենը, ինչ նախկինում «նստած» էր մեջը։ Ես նրան հանդիպել եմ այն ժամանակ, երբ նա վազում էր Երևանի փողոցներով, նրա շարժումը կոչվում էր «Ելք»։ Ելք ՀԱՊԿ-ից, ելք բոլոր կառույցներից... Այն ժամանակ, երբ դեռ վարչապետ չէր, նրան հարց տվեցի՝ իսկապե՞ս ցանկանում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից։ Նա ինձ պատասխանեց՝ ոչ, չեմ ցանկանում: Նա «ոչ» պատասխանեց ոչ միայն ինձ, այլև հրապարակավ բարձրաձայնեց այդ մասին։ Դե տեսնենք», - ասել է Կալաշնիկովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանին չպետք է առաջնորդվի նեղացվածության զգացումով, որը մնացել է նրա մեջ: Ըստ Կալաշինկովի՝  Փաշինյանը հունից դուրս է եկել  Հեռավորարևելյան ֆորումում Պուտինի ելույթից հետո:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին