▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ֆրանսիայում հայերի վրա մուրճով հարձակված թուրքը կպատժվի 10 տարի ազատազրկմամբ

Փաշինյանը հաստատում է՝ ռուս սահմանապահները տեղակայվել են նաև ՀՀ սահմանի հարավ-արևելյան և. . .

Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ

Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին.. . .

ՄԻՊ Արման Թաթոյանը քննադատել է Բաթոյանի ղեկավարած նախարարության գործելաոճը

Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ են ներկայացնելու Ժնևում

Հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը. Տիգրան Հեքեքյան

Հայկական ԶՈւ հետքաշման հատվածներում ադրբեջանցիները ստեղծել են ահաբեկիչների բազաներ. ՊԲ

Ադրբեջանական բնակավայրերի բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, . . .

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի. . .

Կարդում ենք, մոռանում և հանգիստ գնում առաջ. Գոհար Աբաջյան

էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ. Նաիրա Զոհրաբյան

«Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին».. . .

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են. . .

Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ

Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա` Փաշինյանի հետ բանակցելու

Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Թշնամին շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը

Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ

Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով

Զոհվածի կինը երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց վթարի. . .

Նորօրյա հերոսների շարքերում նաև կանայք կան. նրանք պարգևատրվել են

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն

Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի ֆիլմերը հայերին աջակցություն. . .

Ունենք ևս 59 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

«Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին

Բարդ է պատերազմի ժամանակ ամեն օր բավարարել մի քանի միլիոնանոց լսարանի «ցանկությունները»

«Սմերչով» հրետակոծվում է Շուշին. կա մեկ զոհ և երկու վիրավոր

Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է, ապաքինման փուլում է․ Վահրամ Պողոսյան

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

Նավթային գումարները պատրաստեք մեզ համար, որ վերակառուցենք Արցախը. Սերժ Թանկյան

Ժողովո՛ւրդ, դուք նկատե՞լ եք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է. Գագիկ Սուրենյան

Թշնամին թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին

Ֆրանսիայում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը հարձակվել են հայերի վրա

Պապ ջան, տղեդ արդեն 60 թուրք է սպանել. 21-ամյա Հակոբը Գերմանիայից վերադարձել էր հատուկ. . .

Հակառակորդի հերթական ԱԹՍ- երի ոչնչացումը . ՊԲ ՀՕՊ-ի գերազանց աշխատանքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արցախի նախագահ

Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետը՝ «Կոբրա» մականվամբ

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

«Ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու». Նիկոլ Փաշինյան

Բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր. . .

Չպետք է թույլ տանք, որ արյունով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանի զոհը դառնա. Արամ Ա

Փաշինյանը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

սփյուռքի հպարտ հայություն,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։

Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։

Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։ 

Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբեւէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա, եւ մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ: 

Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլեւ 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ եւ նպատակներ:

Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:

1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձեւակերպելու եւ դրանց իրագործումն ամենօրյա անելիք դարձնելու վրա:

Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ:

Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլեւ իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված:

Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար:

Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, եւ այդ առաքելությունն իրագործելու՛ ենք միասին:

Եվ ուրեմն,

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին