▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կորցնում է իր վարկանիշը, որովհետև ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերն իրականության վրա. Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը և ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաշինյանը կորցնում է իր վարկանիշը, որովհետև ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերն իրականության վրա: ՀՀԿ-ն հիշեցնում է Փաշինյանը տված խոստումներ հանրությանը, որոնց ճնշող մեծամասնությունը չի կատարվել, և ակնհայտ է, որ չի էլ կատարվելու: Սա է նյարդայնացնում Փաշինյանին, սա է պարբերաբար Փաշինյանին հանում հավասարակշռությունից, ջղաձգում է, գցում ՀՀԿ-ի ջանին:

 

 

 

 

 

Փաշինյանը հասկանում է, որ որևէ կոնկրետ բան հասարակությանն այլևս խոստանալ չի կարող: Ձեզ խոստանում են եթերային Հայաստան, որտեղ դուք ձեզ լավ կզգաք: Փաշինյանն ու իր կառավարությունը կրկնում են մեր սխալները՝ սկսել են արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:

 

 

 

 

 

 

 

 

Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Աշոտյանն ասում է.« Այսօր ամբողջ ՀՀ-ում ձեզ համար ձայն են քերում: Ինչքան հերքում եք այդ պարզ իրողությունը, այնքան մեր նկատմամբ վստահությունը վերականգնվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին