▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կրկին հիշել է հոգևոր դասին՝ նրանց անվանելով «քստմնելի»

Սևանում նախընտրական հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «վերջին տարիներին նեղ էլիտայի ղեկավար կազմն ամեն ինչ արել է ՀՀ կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխության ձախողմանը հասնելու համար»:

«Մեզ ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները: Ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները: Եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Արարատյան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը, ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին ու եկեղեցու էությանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին