▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Մակունցին կնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․

«Հայաստանը ես եմ»,- շատ շուտով կասի հայտնի տիկին Մակունցը, որին, հատուկ ծառայությունների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Երկու օր առաջ Սորոսի շրջանակներին, հակառուսական հռետորաբանությունը խթանելու և ԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսելու առաքելության հրաման տրվեց: Մակունցին նշանակելու որոշումով պաշտոնական և ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացվում Նիկոլի՝ Հայաստանը աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելը։

Հ․Գ․ Ի դեպ, հիշեցնեմ. Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների պաշտոններում նշանակելու ոչ դիվանագետների պրակտիկան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին