▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը մեզ ազգ-նահատակ է ասում, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին

Փաշինյանը մեզ ազգ-նահատակ է ասում, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին. Տիգրան Աբրահամյան

Հարվածները, որ տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն հիմնահատակ կործանելու նրա հիմքերը, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իսկ երկրի ղեկավարը հայտարարում է, թե մեզ միջազգային մակարդակով որպես ազգ-նահատակ են ընդունում: Տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած մարդը չի խոսում դրա պատճառների ու պատասխանատուների մասին:

Ինչպես ստացվեց, որ այդ խոսողի իշխանության օրոք եղան բազմաթիվ ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, ում գործունեության ժամանակ Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, հետո էլ նրա հանցավոր լռությամբ Արցախը հանձնվեց»,- տարակուսեց Աբրահամյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին