***
Փաշինյանը փախավ, ոսկեպարցիներին թույլ չեն տվել հարց տալ․․․
***
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել «Նյուզ»-ին․ «Փաշինյանն ասել է, որ նախնական 90%-ով պայմանավորվածություն ունեն Ալիևի հետ, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում՝ զիջումներ չեն լինելու, դիրքերի փոփոխություն չի կատարվելու, միայն այն հատվածը, որը սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք։ Նաև այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ։ Բայց դրան զուգահեռ Ոսկեպարը շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու առաջարկ է արել, որին բնակիչները համաձայնություն չեն տվել»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ գործընթացն այս պահին կանգ է առել տավուշցիների համախմբված պայքարի շնորհիվ, սակայն դա չի նշանակում, որ այն չի շարունակվելու։
***
Ոսկեպարում, վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։ Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տվել մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում էին, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը լարված է եղել։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
***
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ *** Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոսկեպարում լարված իրավիճակ է։ *** |
«Բացում» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««Բա խի՞ չեք գալիս ներս»,- գյուղապետարանի շենք մտնելիս՝ ասում է Փաշինյանը: |