Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին փաստացի ասել է՝ ես գնում եմ, ձեր գլխի ճարը տեսեք
Իրազեկ աղբյուրները հայտնում են,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում Ադրբեջանի հետ կնքելու է խաղաղության պայմանագիր։ Դա նշանակում է , որ նա ավարտում է իր «առաքելությունը», ինչի համար նրան 2018-ին իշխանություն է տրվել։
Եթե վերլուծենք նրա ասածը յուրային պատգամավորներին, դա կնշանակի՝ ես գնում եմ, ձեր գլխի ճարը տեսեք; Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում կարող է լինել ֆորս մաժորային իրավիճակ։
Հիշեցնենք, որ «ԱրմԼուր»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ․ «Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև իրենց՝ խաղաղության բացման դարաշրջանին։ Ավելին, ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։
Քննարկում է տեղի ունեցել նաև առաջիկա Աժ նստաշրջանի մեկնարկման մասին։ Սեպտեմբերի 12-ին նիստերն սկսելու են, ու ընդդիմությունը խորհրդարան պետք է վերադառնա։ ՔՊ֊ն իր անելիքներն է պլանավորել»,-գրել էր սկզբնաղբյուր կայքը։