«Մեր ձևով» շարժման անդամ Լենա Մաթևոսյանը ընդգծում է՝ իշխանությունները մանիպուլյացիայի են դիմել՝ աղավաղելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը։
«Մեզ հայտարարվեց, որ ԱՄՆ 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում, սակայն ճշմարտությունը բացարձակ այլ է։ Արդյոք Փաշինյանն ու իշխանականներն անգլերեն չգիտե՞ն, թե՞ սա ևս մեկ շանս էր՝ խաբելու հայ ժողովրդին»,- ասում է «Մեր ձևով» շարժման անդամը։


