▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ստորագրել է այնպիսի կետերի տակ, որոնք չարիք են բերել ու բերելու են մեր երկրին»․ Մովսես Հակոբյան

«Նոյեմբերի 9-ի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի մի մասը ըստ իս այլընտրանք չի ունեցել, բայց մի մասը, որոնք ստորագրվել են, չարիք են բերել ու բերելու են մեր երկրին: Այդ հայտարարությունը կարող էր մի քիչ ավելի լավը լինել, եթե դա լիներ հոկտեմբերի 19-ի հայտարարություն։

Եթե լիներ հոկտեմբերի 7-ին, ավելի լավը կլիներ քան 19-ինը, իսկ եթե լիներ մինչև պատերազմը, մենք ավելի շահեկան վիճակում կլինեինք»,- 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել ԳՇ նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Հակոբյանի համոզմամբ, ՀՀ-ն փչացրել է հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ` չօգտագործելով տրված հնարավորությունները, իսկ հնարավորություններ կան, որոնց ճիշտ օգտագործման պարագայում բազմաթիվ հարցեր կարող են լուծվել։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ ԳՇ նախկին պետը նկատել է․ «Ադրբեջանը տեռորի է ենթարկում արցախահայությանը, որ թողնեն հեռանան։ Լաչինի միջանցքը անընդհատ փակվելու է, իսկ մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ սադրանքների»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին