▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հստակ փաստ է՝ Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։ Դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։ Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։ Անունն ի՞նչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։ Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։ Շատ էլ ճիշտ է ասել: Սա էլ փաստը։ Կարդացեք, կապիտուլյանտնե՛ր:

«Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России. По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана».

09.11.2020

Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ եկել ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարնե՛ր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին