Փաշինյանը Սյունիքում է․ «Ուրախ կլինեք 3 բանի դեպքում․ խաղաղություն և ճանապարհ»․ 3-րդը չնշեց
«Ուրախության համար պետք է խաղաղություն, ճանապարհ»,- Սյունիքի մարզի Որոտան գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան նրանց դիտարկումների, թե գյուղում շատ խնդիրներ կան։ «Որոտանի ճանապարհը, խմելու և ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են»,- ասում է նա՝ նշելով, որ բնակիչներն էլ պետք է մի քիչ ակտիվ լինեն, որպեսզի տուրիստներ գան մարզ։ |
Դիտեք նաև՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Չնախատեսված կանգառ՝ Խոտ գյուղում»։ «Այդպիսի գյուղ չկա, որ խնդիր չունենա»,- նշեց վարչապետը՝ անդրադառնալով Խոտի բնակչի դիտարկումներին՝ կապված գյուղում խմելու ջրի առկա խնդրի հետ։ Արձագանքելով Խոտի բնակիչների բարձրաձայնած՝ այգիների հետ կապված խնդրին․ Փաշինյանն ասաց․ «Դուք խոստովանեք, որ էդ հողը ձեր սեփականությունը չի, մենք էլ խոստովանենք, որ դուք այդ հողի վրա ծառեր եք ունեցել, մի հատ լուծում գտնենք․․․»։ |
***