▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վախեցավ ու առանց կրակոցի մեզ հանձնեց Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. Ալիև

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, Ադրբեջանի համբերությունն անսպառ չէ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված հայկական Շուշիում ելույթ ունենալով զինվորականների առջև։


«Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Արդեն երկու տարի է, ինչ կատարում ենք, բայց արդյո՞ք Հայաստանը նույնն է անում։ Ոչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցավ, որ կատարեց այդ դրույթները և Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանների օկուպացված տարածքները մեզ վերադարձվեցին առանց մեկ կրակոցի»,- ասել է Ալիևը։

Նա նաև Երևանին մեղադրել է ժամանակ ձգելու մեջ, ինչպես նաև ասել, թե ՀՀ զորքերն, իբր, դուրս չեն բերվել Ղարաբաղից՝ սպառնալով դիմել համարժեք քայլերի։ Բացի այդ, Ալիևն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նշելով, թե Հայաստանն այս հարցում ևս պարտավորություններ է ստանձնել, որը պետք է կատարի։

«Երկու տարի է, ինչ մենք ձեռք չենք տալիս Հայաստանից Ղարաբաղ գնացող և Լաչինի ճանապարհով հակառակ ուղղությամբ վերադարձող մեքենաներին։ Մենք հավատարիմ ենք ազատ տեղաշարժի մեր հանձնառությանը: Հայաստանը պարտավորվել է նաև ճանապարհային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկու տարի է անցել, ոչ տեխնիկատնտեսական հիմնավորում կա, ոչ առաջընթաց կա, ոչ երկաթգիծ, ոչ ճանապարհ։ Իսկ ինչքա՞ն պետք է սպասենք»,-նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին