Այսօր Աշտարակում կայացած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ քննարկվել է Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի թափուր հաստիքը լրացնելու հարցը։
Հիշեցնենք․ այս պաշտոնը զբաղեցնող Յակով Ասատրյանը ազատվել էր աշխատանքից փետրվարի 2-ին՝ իր դիմումի համաձայն:
«Հրապարակ»-ն է գրում ու հավելում․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշել են այս պաշտոնին նշանակել Ավինյանի դասընկեր և համատեղությամբ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին։
Իսկ Կենտրոնի թաղապետ են նշանակելու Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկեր և մարքեթինգի մասնագետ Պետրոս Պետոյանին: Մեզ ասացին, որ Աշտարակում հաջողվել է այս նշանակումները համաձայնեցնել Նիկոլ Փաշինյանի հետ և նա հավանություն է տվել»:
Լուսանկարը՝ Պետրոս Պետոյանի ֆեյսբուքյան էջից