Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում ազդարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ նոր ագրեսիայի մասին:
Նա ֆեյսբուքյան reels բաժնում կիսվել է «Նոր Հայաստան, նոր վեհափառ» տխրահռչակ ու իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնության երկու տարվա վաղեմության տեսանյութով, որում բավական ագրեսիվ տրամադրված մեկը օդանավակայանում հանդիպում է Հայոց հոգևոր առաջնորդին ու սպառնում, թե շուտով «հրաժարական ես տալու»: