Փաշինյանի համար նոր կեպի են կարել․ Դրանով նա երեկ մասնակցել է ՔՊԿ վարչության նիստին,որը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
«Որքան շատ են մարդիկ քննադատում Փաշինյանի կեպին, այնքան շատ է նա կրում դա` անգամ ոչ այնքան ցուրտ եղանակին: Ոմանք այն անվանում են ադրբեջանցու կեպի, մյուսները` Լենինի, երրորդները` կինտոյի, բայց, հավանաբար, այդ գլխարկն ապահովության զգացում է փոխանցում եւ հոգեբանական ինչ-որ դեր խաղում»,-մի առիթով գրել էր «Հրապարակ»-ը Փաշինյանի կեպի մասին․ «Իր կեպիով Փաշինյանը հիշեցնում է դասական հեղափոխականին՝ Լենինին։
Իսկ եթե դատենք Մարկովի տեսությամբ, Հայաստանի վարչապետի կեպի կրելը սխալ է կամ էլ, ինչ իմանաս, Փաշինյանի առողջական վիճակը լավ չէ․․․»։
Նշենք, որ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Պուտինը նույնիսկ ցրտին գլխարկ չի կրում, ասել էր․
«1. Պուտինի առողջական վիճակը շատ լավ է։
2. Պուտինը գիտի, որ ընտրողների համար կարևոր է, որ նախագահը լավ առողջություն ունենա։ Բոլորը հիշում են հիվանդ Ելցինին և Բրեժնևին։
3. Պուտինը ցուցադրում է իր լավ առողջությունը։
4. Պուտինը շատ երկար ժամանակ չի անցկացնում ցրտին. դրան կարելի է դիմանալ:
5. Պետության ղեկավարը մորթյա գլխարկով սկսում է նմանվել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հին անդամի։ Մարդիկ նրանց անվանում էին «Սունկ»: Դա վատ է, հետեւաբար՝ առանց գլխարկի է ճիշտ»։